Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ավստրալիայում ձվի մեծությամբ կարկուտը վնասել է մեքենաներն ու տները

674
Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ., 14:20
Ավստրալիայում ձվի մեծությամբ կարկուտը վնասել է մեքենաներն ու տները

Ավստրալիայի հյուսիս-արևելքում հավի ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել՝ կոտրելով մեքենաների, տների և ձեռնարկությունների պատուհանները, հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Օդերևութաբանական ծառայությունները նահանգի բնակիչներին նախազգուշացրել են սպասվող եղանակային վատ պայմանների մասին:
Գրեթե 20 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության՝ «հսկայական չափի կարկուտի և կործանիչ քամու» հետևանքով: