Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Տատիկի հետ շմոլ գազից թունավորված ու մահացած 4 երեխաների հորն Ուկրաինայում ձերբակալել են

562
Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ., 21:05
Տատիկի հետ շմոլ գազից թունավորված ու մահացած 4 երեխաների հորն Ուկրաինայում ձերբակալել են

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Պարզվել էր, որ տան բնակիչները թունավորվել էին շմոլ գազից։ Մահացած 4 երեխաների ծնողները, թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին, ապրում են Ուկրաինայում: Նրանք երկար տարիներ է ինչ բաժանված են:

ArmLur.am-ը գրում է, որ ըստ կայքին հասած տեղեկությունների՝ ողբերգական տեղեկութան մասին իմանալուց հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապելու պատճառով չի լրացրել միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է:
Ըստ կայքի աղբյուրի՝ մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, գոնե գա հասնի երեխաների և մոր հուղարկավորությանը:

Հավելենք, որ 4 թոռներին պահել մեծացրել է 77-ամյա տատիկը, վերջինիս երեխաներին խնամելու հարցում աջակցել է մյուս տղան: