Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Այս բացահայտումների շղթան շարունակական է լինելու». Գ. Գասպարյանը՝ ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտման մասին

337
Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ., 17:40
«Այս բացահայտումների շղթան շարունակական է լինելու». Գ. Գասպարյանը՝ ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտման մասին

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի մասնակցությամբ հարցազրույցը: Մեկնաբանելով ԱԱԾ վերջին աղմկահարույց բացահայտումները օտարերկրացիների կողմից հայ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մասին՝ նա, մասնավորապես, ասել է. «Քանի որ չեմ կարող ասել ավելին, քան ասվել է իրավապահ մարմինների կողմից, ուղղակի հավաստիացնում եմ, որ այս բացահայտումների շղթան շարունակական է լինելու»: