Աճել են առանձնապես ծանր, նվազել՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները. վիճակագրություն
420
Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ., 13:40
Հայաստանում 30 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները: ԱՎԾ տվյալների համաձայն, 2019թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 18 հազար 865 հանցագործություն։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 17 հազար 673 հանցագործություն։ Ըստ վիճակագրության, այս տարի ավելի քան 30 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները։ Առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ։ Հանրապետությունում այս տարի շուրջ 50 տոկոսով աճել են զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերը։ Աճ է գրանցվել նաև սեփականության դեմ ուղղված հանցագործություններում, մասնավորապես անձնական գույքի հափշտակությունները։ Նախորդ տարվա համեմատ՝ ավելի քան 20 տոկոսով նվազել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30