Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետի նոր հրահանգը

388
Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ., 13:10
«էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետի նոր հրահանգը

«էս շորերը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի կամրջի վրա աշխատող բանվորներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա, դիմելով շինարարության պատասխանատուներին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, ասաց. «էդ կուլտուրան, որ բանվորը իր հին շորերով պիտի գնա գործի, պիտի փոխվի: Նախարարը, որ գնում ա գործի, իր տան հին շորերով չի գնում: Բա բանվորն էլ իր գործին ա գնում: Դա հարգանք է մարդու, մարդու աշխատանքի հանդեպ: Պետք է հարգանքով վերաբերվել բոլոր աշխատողների հանդեպ:

Էն օրը քննարկում էինք այն հարցը, որ եթե աղբահանության մեքենան կեղտոտ ա, դա արդեն պրոբլեմ ա: Աղբ հավաքող, շինարարություն կամ այլ գործ անող բանվորը չպիտի իր հին կարկատած շորերով գնա գործի, նրան պետք է տրամադրվի պատշաճ արտահագուստ, այս հարցերում պետք է հետևողական լինեք, սա ուղղակի հայտարարություն չի»: