Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ցուցարարները կրկին կգիշերեն վրաններում

366
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ., 21:40
Ցուցարարները կրկին կգիշերեն վրաններում

Վրաստանի խորհրդարանի մոտ 19:00-ին մեկնարկած ցույցն ավարտվեց, սակայն ցուցարարների մի մասը շարունակում է մնալ փողոցում: Նրանք այսօր ևս կգիշերեն վրաններում, որոնք տեղադրվել էին խորհրդարանի մոտ՝ Ռուսթավելի պողոտայի վրա:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին Թբիլիսիում բողոքի նոր ալիք բարձրացավ: Բողոքի պատճառ դարձավ Վրաստանի խորհրդարանի կողմից համամասնական ընտրակարգի մասին սահմանադրական օրինագծի տապալումը, հայտնում է aliq.ge-ն: