Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Գյումրիում 28-ամյա բնակչուհին ընկել է երրորդ հարկի պատուհանից

413
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ., 19:20
Գյումրիում 28-ամյա բնակչուհին ընկել է երրորդ հարկի պատուհանից

Նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին 11:35 «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 7/4 շենքի բնակարաններից մեկի բնակչուհի Նելլի Ե-ն (ծնված 1991թ.) ընկել է 3-րդ հարկի իր բնակարանի պատուհանից:

Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: