Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել

437
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ., 15:35
«Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել

Նոյեմբերի 15-ին, ժամը 20-ի սահմաններում ՌԴ քաղաքացին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ստացել ուղեբեռը և ժամանման սրահից դուրս գալուց նկատել է, որ ուղեբեռից գողացել են իր ոսկյա զարդերը՝ պատճառելով մոտ 1 միլիոն 900 հազար դրամի վնաս:
Բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալները իրացնելով «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցների հետ համատեղ, ժամը 23.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել օդանավակայանի երեք աշխատակցի, որոնցից մեկը՝ Այնթափ գյուղի, մյուս երկուսը Երևանի բնակիչներ են:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կասկածյալները ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն: