Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Էս անսահման ցինիզմին վերջ դրվելո՞ւ է». Լուսինե Հարոյան

518
Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ., 01:05
«Էս անսահման ցինիզմին վերջ դրվելո՞ւ է». Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի դաժան իրականությունը.
Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայրերից մեկը՝ Վազգեն Մանուկյանն ակումբ է բացել, հավաքել 30 տարի երկիրը թալանած, ծվատած «քաղաքական գործիչներին», նրան հաջողվել է նաև ներգրավել այժմյան իշխանության մառազմատիկ քայլերից դժգոհ մի քանի հոգու և այդ ակումբի անունը դրել է ոչ ավել, որ պակաս՝ «ՎԵՐՆԱՏՈւՆ»:
Այսինքն՝ մարդիկ, որոնք հիմա նվազագույնը պիտի բանտում լինեին Հայաստանի և ժողովրդի հանդեպ գործած հանցագործությունների համար, հավակնում են ասոցացվել Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Լևոն Շանթի, Ավետիք Իսահակյանի, Նիկոլ Աղբալյանի, Ղազարոս Աղայանի հայրենանվեր խմբակի հետ:
Լավ, էս անսահման ցինիզմին վերջ դրվելո՞ւ է, թե՞՝ ոչ:
Եվ ընդհանրապես, Հայաստանում պետք է լինի օրենք, որը կարգելի ամեն ելուզակի իր հանցագործ խմբակը կոչել հայ Մեծերի հայտնի ակումբների անունով»: