Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Թրամփի նախկին խորհրդականին սպառնում է 20 տարվա ազատազրկում

2424
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ., 22:40
Թրամփի նախկին խորհրդականին սպառնում է 20 տարվա ազատազրկում

ԱՄՆ-ում դատարանը մեղավոր է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին՝ արդարադատության խոչընդոտման և կոնգրեսին կեղծ ցուցմունքներ տալու գործով, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Սթոունի դատավճիռը նշանակված է 2020 թվականի փետրվարի 6-ին: Խոսքն ԱՄՆ-ում 2016-ի նախագահական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների հետաքննության և ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին է: Մասնավորապես, ատենակալների դատարանը որոշում է կայացրել, որ Սթոունը ստել է Wikileaks կայքի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, որպեսզի ստանա այնպիսի տեղեկատվություն, որը կարող էր վարկաբեկեր դեմոկրատներին: