Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանում թացն ու չորն իրարից դեռ այսքան տարանջատված չեն եղել». Արթուր Սաքունց

425
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ., 02:05
«Հայաստանում թացն ու չորն իրարից դեռ այսքան տարանջատված չեն եղել». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում դեռևս այսքան պարզված իրավիճակ չի եղել, երբ հստակ տարանջատված են պետությունը մի խմբի կողմից զավթելու, համակարգային կոռուպցիայի, սեփական անձնական անվտանգությունը պետության անվտանգությունից գերադասողների, մարդկային արժանապատվությունը նվաստացնող համակարգի կողմնակիցների և իրավական, ժողովրդավարական, սոցիալական և ինքնիշխան պետության կողմնակիցների միջև։

Հայաստանում թացն ու չորն իրարից դեռ այսքան տարանջատված չեն եղել, այսքան պարզ չի եղել իրավիճակը, և պղտոր ջրում ձուկ որսացողներն այսքան անհարմարավետ վիճակում չեն գտնվել։

Իրավիճակն այս առումով ևս փոխվել է»: