«Մեր նպատակն է ուժեղացնել բողոքի ակցիաները. Ռուսթավելին և այլ պողոտաներ երկար ժամանակով կփակվեն». ցուցարարներ
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկության տապալումից հետո (ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու մասին) բողոքի ակցիայի մասնակիցներն ամբողջ գիշեր անցկացրել են Վրաստանի խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվող Ռուսթավելի պողոտայում տեղադրված վրաններում: Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը: «Մեր նպատակն է ուժեղացնել ցույցերը, քանի դեռ այս երկիրը հնարավորություն չունի անցկացնել պատշաճ ընտրություններ: Ռուսթավելին և այլ պողոտաներ երկար ժամանակով կփակվեն: Կլինեն ավելի շատ վրաններ, բողոքի ակցիան ավելի ակտիվ կլինի»,- հայտարարել է ցուցարարներից մեկը: Առավոտյան անհայտ անձինք վրանների մոտ են բերել կարմիր վարդեր՝ ի նշան «Վարդերի հեղափոխության», որը տեղի ունեցավ Վրաստանում 2003-ի նոյեմբերին և հնարավորություն տվեց իշխանության գալ Միխաիլ Սաակաշվիլիին ու նրա կուսակցությանը: Բացի Թբիլիսիից, բազմամարդ ցույցեր են ընթանում նաև Բաթումի քաղաքում. «Ազգային շարժում» կուսակցության անդամները շրջափակել են տեղական ինքնակառավարման մարմնի շենքը, պահանջում են ղեկավարի հրաժարականը: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54