Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մի մարդ է որոշում Հայաստանի բոլոր հարցերը». Վազգեն Մանուկյան

805
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 15:20
«Մի մարդ է որոշում Հայաստանի բոլոր հարցերը». Վազգեն Մանուկյան

Շարունակվում է Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքը: Գնահատականներ հնչեցնելով գործող իշխանության վարած քաղաքականությանը՝ Մանուկյանն ասաց, որ «մի մարդ է որոշում Հայաստանի բոլոր հարցերը». «Վերադարձա՞վ պետությունը ժողովրդին, իհարկե՝ ոչ: Պետությունը հիմա միանձնյա է, մի մարդ է որոշում Հայաստանի բոլոր հարցերը. Արցախի հարց, տնտեսություն, ներքին քաղաքականություն... Ասվում է՝ քանի որ շատ ձայն ենք ստացել, ժողովրդի անունից ենք խոսում, ո՛չ, մեզ պետք է իսկական ժողովրդավարական պետություն, որտեղ տարանջատված են դատական համակարգը, օրենսդիր և գործադիր իշխանությունը... Երբեք Հայաստանն այսքան բզկտված չեմ տեսել, ի՞նչ համերաշխության մասին կարելի է խոսել, երբ սերունդների խզում է տղի ունենում, դեն է շպրտվում կարևորագույնը»,- հավելել է Մանուկյանը: