Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Թուրք-սիրիական սահմանին բախումները շարունակվում են. ՄԱԿ

934
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 19:40
Թուրք-սիրիական սահմանին բախումները շարունակվում են. ՄԱԿ

ՄԱԿ-ը նշել է, որ Սիրիայի ու Թուրքիայի սահմանային մի շարք շրջաններում զինված բախումները շարունակվում են: Նոյեմբերի 14-ին այս մասին հայտարարել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Սիրիային նվիրված նիստում։

«Ես շարունակում եմ ուշադիր հետևել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող զարգացումներին: Հոկտեմբերի 17-ին և 22-ին ձեռք բերված պայմանավորվածություններից հետո բռնության մակարդակը նվազել է: Այնուամենայնիվ, բախումները շարունակվում են սահմանային գոտիներում, առանձնապես Ռաս ալ Այնում ու Թել Աբյադում»: «Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հաղորդումներ է ստացել, որ էսկալացիայի պահից ի վեր սպանվել է 49 խաղաղ քաղաքացի: Նրանք զոհվել են ավիահարվածներից, ցամաքային հարվածներից, դիպուկահարի կրակից, ինչպես նաև զինված խմբավորումների գործողություններից»,- հավելել է Լոուքոքը։