Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ը Եգիպտոսին սպառնում է պատժամիջոցներով. WSJ

757
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 12:50
ԱՄՆ-ը Եգիպտոսին սպառնում է պատժամիջոցներով. WSJ

Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Եգիպտոսին ռուսական արտադրության Су-35 կործանիչների ձեռքբերման հնարավոր հետևանքների մասին: Այս մասին ասված է նոյեմբերի 13-ին Եգիպտոսի պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարար, գեներալ-գնդապետ Մուհամեդ Զակիին ուղղված նամակում, գրում է The Wall Street Journal պարբերականը:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը համատեղ նամակ են ուղարկել Կահիրե՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցից հետո: «Ռուսաստանի հետ զինամթերքի նոր խոշոր գործարքներն առնվազն կխոչընդոտեն այս ոլորտում ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև հետագա գործարքներին, ինչպես նաև անվտանգության ոլորտում աջակցությունը»,- նշված է փաստաթղթում:
Հրատարակման համաձայն՝ Եգիպտոսի և Ռուսաստանի միջև ենթադրյալ գործարքը կարող է հանգեցնել Վաշինգթոնի կողմից Կահիրեի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը:

Ինչպես գրում է թերթը, գործարքն իրականացվել է 2018 թվականի վերջին և ենթադրում է 2 միլիարդ դոլարի ավելի քան երկու տասնյակ ինքնաթիռների մատակարարում: Մատակարարումները պետք է սկսվեն 2020-2021 թվականներին։