Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Սուրբ սրբոց փեսան բողոքում է երկիրը «հայկական ժամանակ» սարքելուց». Տարոն Չախոյան

397
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 18:05
«Սուրբ սրբոց փեսան բողոքում է երկիրը «հայկական ժամանակ» սարքելուց». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուրբ-սրբոց ամենայն հայոց փԸսան հերթական անգամ ցինիզմն է ի ցույց դրել:

Մարդ, ով երկար տարիներ լռել ու իր լրատվամիջոցներով քողարկել է աներ-հայրիկի անօրինականությունները, ինքն անձամբ մաս է կազմել դրանց իրագործմանը, այսօր հանկարծ հիշել է հայրենիքն ու սկսել է մտածել իր երկրի բարօրության մասին:

Սուրբ-սրբոց փեսան բողոքում է երկիրը «հայկական ժամանակ» սարքելուց, բայց միևնույն ժամանակ իր վեցնոցներով ամենալկտի ու սրբապիղծ հակաիշխանական քարոզն է իրականացնում՝ այն հավասարեցնելով վերջինիս պատկանող «blognews»-ի 21+ նկարներով հոդվածների մակարդակին:

Սուրբ-սրբոց փԸսայի ուղեղին դեռ չի հասել, որ ժողովուրդը վաղուց արդեն հայտնել է իր դիրքորշումը:

2018-ին ժողովոդը և՛ խոսաց, և՛ չվախեցավ, և՛ պահնջեց, և՛ մերժեց... ու մաքրեց ՀՀ-ում իշխանությունը զավթած կլանին՝ զրկելով վերջիններիս լափամանին մոտ գալու հնարավորությունից:

Ու եթե մի օր հանկարծ դժգոհություն էլ լինի էս կառավարությունց, միևնույն է՝ հնին վերադարձ չի լինի. միշիկներն այլևս տեղ չունեն Հայաստանում, հակառակ դեպքում վաղուց արդեն վերադարձած կլինեին...»: