Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Դեմոկրատների առաջնորդը Թրամփին մեղադրել է կաշառակերության համար

2349
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 14:05
Դեմոկրատների առաջնորդը Թրամփին մեղադրել է կաշառակերության համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով վկաների ցուցմունքները հաստատում են ԱՄՆ նախագահի դեմ հնչեցված կաշառակերության մեղադրանքները: Դեմոկրատների առաջնորդն այս մասին հայտարարել է նոյեմբերի 14-ին՝ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է ТАСС-ը:
«Նախագահի նշանակած մարդիկ ասում էին ոչ երկիմաստ բաներ, այդ ոչնչացնող ցուցմունքները հաստատել են կաշառակերության փաստերը»,- նշել է Փելոսին: Վերջինի խոսքով՝ Թրամփը չարաշահել է իշխանությունն ու դրժել իր երդումը, երբ սպառնում էր Ուկրաինային ռազմական օգնության սառեցմամբ իր քաղաքական մրցակցի դեմ հետաքննության անցկացման դիմաց: