Մոսկվայում սպանված Բոլյանը եղել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել, թե ով է 2019թ-ի հուլիսի 3-ի ուշ երեկոյան Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանել տվել «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին՝ Անդիկին: Այդ դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ հրազենային վնասվածք պատճառողը ՌԴ Գրոզնիի շրջանի մի բնակիչ է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ այդ աղմկահարույց սպանությունից հետո հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ Ա. Հարութունյանի սպանության կազմակերպիչը բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանն է: 40-ամյա Բոլյանին էլ նախօրեին սպանեցին Մոսկվայի հարավ-արևմուտքում: Երբ մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից և մոտեցել մեքենային, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում՝ գլխին, և թաքնվել: Այս վենդետայից առաջ բռնցքամարտիկ Բոլյանը 300-350 հազար դոլար պարտք է եղել մի հայտնի խաղատանը, տերերը չեն կարողացել Բոլյանից գումարը ստանալ և դրա համար դիմել են Անդրանիկ Հարությունյանին, որպեսզի նա «ստանա» փողը: Ահա սա է եղել Բոլյանի՝ Անդիկի սպանությունը կազմակերպելու շարժառիթը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30