«Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիայի փաստաբանն է և ուզում է այն վավերացնել տերերի համար». Գ. Եղիազարյան
Այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը նշել է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ինչ-որ բան է թաքցնում, որ ամեն օր խոսում է միասեռականներից. «Միասեռականների խնդիր Հայաստանում չկա։ Մենք, ըստ ավանդությունների, չունենք միասեռականների հարց։ Մեր ժողովուրդը հանդուրժողականության օրինակ է այլ ազգերի համար։ Մենք պարզապես հանդուրժում ենք միասեռականներին, մենք նրանց հերոսներ կամ հակահերոսներ չենք դարձնում»,- ասել է Արշակյանը: Գուրգեն Եղիազարյանը, արձագանքելով վերջինի խոսքին, նշել է․ «Վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը Ստամբուլյան կոնվենցիայի փաստաբանն է։ Ինքն ուզում է այս կոնվենցիան վավերացնել տերերի համար, քանի որ խոստացել է նրանց»,- ասել է նա: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններին՝ Արշակյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթում արտահայտված բառապաշարը սաստող բառապաշար է և այն մարդիկ, որոնց մասին նա խոսում էր, ուրիշ լեզու չեն հասկանում: Եղիազարյանն էլ իր հերթին նշել է, թե եթե դա այդպես է, թող վարչապետը քրեական օրենսգրքում ավելացնի «ասֆալտին փռել» բառակապակցությունը։ Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից՝ Ազատ Արշակյանը նշել է, որ ԵԱՏՄ-ի վերաբերյալ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր համար շատ ավելի ընդունելի էին, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանինը։ Մանրամասները՝ տեսանյութում: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30