Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Նժդեհի հրապարակում առաջին քայլերը շատ հուսադրող են». Հակոբ Կարապետյան

317
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 00:35
«Նժդեհի հրապարակում առաջին քայլերը շատ հուսադրող են». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը՝ Երրորդ մասի՝ Գարեգին Նժդեհի հրապարակը, ցավոք, տարիներ շարունակ խիստ անբարեկարգ ու անխնամ վիճակում է:

Հիմա էլ դեռ ահագին բան կա անելու՝ շենգավիթցիների ուզած տեսքին բերելու համար, բայց առաջին քայլերը շատ հուսադրող են: Վերջերս հրապարակի մայթերը բարեկարգվել են, տեղադրվել են նստարաններ: Առաջիկայում կան հրապարակի կենտրոնական ու ստորգետնյա մասերը հիմնանորոգելու ծրագրեր, բայց, ինչպես ասում է դասականը՝ այդ մասին հաջորդ դասին»: