Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին

145
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 21:30
Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով: Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու վերաբերյալ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցել։

Հիշեցնենք, որ 2019թ․ հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը և կիրառել կալանավորումը։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատավոր Ա․ Դանիելյանը բեկանել է «ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ռ․ Քոչարյանի պաշտպանը արդարադատության նախարարի ուշադրությունն է հրավիրել նաև դատավոր Ա․ Դանիելյանի կանխակալ վերաբերմունքի վրա։