Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Նա կատարյալ խեղկատակ է». Գարիկ Ղազարյան

330
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 02:10
«Նա կատարյալ խեղկատակ է». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի լավ է հանձնվեք, ժողովրդի իշխանությունը մանրից տներին է մոտենում...

Եթե ինձ հարցնեք, թե ի՞նչ կարծիք ունեմ տվյալ սուբյեկտի մասին, ապա առանց երկար-բարակ մտածելու կասեմ. նա կատարյալ խեղկատակ է, իր ձեռագիրը շատ պարզ է և «ջինջ»: Նրա վարձկանները ստեղծում են կեղծ ինտրիգներ, ինֆորմացիոն ապատեղեկատվություն, հիբրիդային պատերազմ, տարբեր կիսամեռել կամ ոչնչացած քաղաքական զանգվածների ներդրում՝ քաղաքացիներին կատաղացնելու և դժգոհություն առաջացնելու համար, ինչպես նաև՝ օգտագործելով Իշխանության բացերը, որը չէր էլ կարող չլինել, և այդ ամենը հավաքագրելով մի իբր սրտաճմլիկ, հուզումնառատ և մտահոգ հոդված հրապարակում, որում նաև հրահանգներ տալիս ճգնավորներին:

Ես համոզված եմ՝ մեր հպարտ քաղաքացիներн ինչքան էլ ջղայնացած լինեն, թեկուզև կարիքի մեջ, թեկուզև փոքրёինչ հիասթափված, այս տականքների սադրանքներին երբեք չեն տրվի և այլ7ս չեն վաճառի իրենց ձայնը:

Իսկ վերջում. խեղկատակներ ջան, դուք ավելի լավ է հանձնվեք, որովհետև Ժողովրդի իշխանությունը մանրից ձեր տներին է մոտիկանում»: