Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Իսրայելը և «Իսլամական ջիհադը» հայտարարել են զինադադարի մասին

847
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 17:40
Իսրայելը և «Իսլամական ջիհադը» հայտարարել են զինադադարի մասին

Իսրայելի զինվորականներն ու պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչները համաձայնության են եկել հրադադարի շուրջ, համաձայն որի՝ կողմերը դադարեցնում են կրակը նոյեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 05:30-ից, հայտնում է իսրայելական 9 телеканал-ը: Հրադադարի համաձայնագիրը նախատեսում է Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծման դադարեցում, առևտրային ռեժիմի կարգավորում: Իր հերթին, «Իսլամական ջիհադ» խմբավորումը պարտավորվում է դադարեցնել կրակն Իսրայելի ուղղությամբ:

Իսրայելական ԶԼՄ-ները վկայակոչելով «Իսլամական ջիհադ»-ի զրուցակցին, հայտարարել են, որ հրադադարի շուրջ բանակցությունները սկսելու որոշումը կայացվել է վեց մարդու մահից հետո՝ հինգշաբթի երեկոյան: Ընդհանուր առմամբ, Գազայի հատվածում հակամարտության սրման հետևանքով սպանվել է 32 խաղաղ բնակիչ: