Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot համակարգերը». Էրդողան  

2829
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 12:15
«Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից գնել Patriot համակարգերը». Էրդողան  

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգթոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել Patriot զենիթա-հրթիռային համակարգերը, եթե ԱՄՆ-ն առաջարկի շահեկան պայմաններով։
«Մենք կարող ենք հաղթահարել ռուսական С-400-ների և ամերիկյան F-35 կործանիչների շուրջ առաջացած տարաձայնությունները։ Ես նախագահ Թրամփին հայտնել եմ Patriot գնելու ցանկության մասին»,- հայտարարել է Էրդողանը՝ ասուլիսի ընթացքում։