Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ամեն ինչ նոր ա սկսվում». Գևորգ Պետրոսյան

358
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 10:35
«Ամեն ինչ նոր ա սկսվում». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Իմ հարգարժան ընդդիմախոսներին

Ասում եք՝ կեղծ օրակարգ ա բերվում ԱԺ, քանի որ նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու դեպքեր չկան:
Նախ, էտ ո՞վ ա ճշտել՝ կան, թե ոչ:
Ամեն ինչ նոր ա սկսվում: Ստամբուլյան կոնվենցիան ուզում են ներմուծել հենց դրա համար:
Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում, ի՞նչ գործ ունի ծովահենության հանցակազմը ՀՀ Քրեական օրենսգրքում, երբ Հայաստանը ծով չունի (այդտեղ հանձնման հետ կապված խնդիր կա, երկար պատմություն ա)։
Այ խելոքներ, պետք ա խնդրի դեմն առնել, և ոչ թե ընկնել ճահճի մեջ ու հետո Աստծուց փրկություն աղերսել...»: