Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Սպասված վատ սցենար ԱՄՆ Սենատում». Էդմոն Մարուքյան

363
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 10:25
«Սպասված վատ սցենար ԱՄՆ Սենատում». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպասված վատ սցենար ԱՄՆ սենատում. այսօր՝ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, ԱՄՆ սենատի անդամ Լինդսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Պարզաբանեմ. ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևն ընդունված է և այս մասով այլևս ոչինչ չեն կարող անել, իսկ այ ԱՄՆ սենատում նման բանաձև ընդունելու գործընթացն այս պահին կասեցվել է մեկ սենատորի կողմից կիրառված վետոյի շնորհիվ»: