Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. «Ժողովուրդ»

255
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ., 09:30
Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո խորհրդի նրա գործընկերները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չեն համաձայնել իշխող թիմում առկա այն տեսակետի հետ, թե Մանուկյանը չէր պահպանում քաղաքական չեզոքությունը: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Ես նաև նախորդ ՀԽ-ում եմ եղել, և մենք անընդհատ հանդիպել ենք ե՛ւ նախարարների հետ, ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի հետ»:

Վ. Մանուկյանն, ի դեպ, ավելի վաղ հայտարարել էր, թե հրաժարական կտա, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն ասի, որ չի ուզում աշխատել իր հետ: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակից փորձել է պարզել՝ վարչապետն ասել է արդյոք նրան այդ մասին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Վարչապետի և Վ. Մանուկյանի միջև հանդիպում, զրույց չի եղել»: Այսինքն՝ չի ասել: Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀԽ նոր նախագահի հավանական թեկնածուներից է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում: