Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«ՀՀ երկրորդ քաղաքի կեսը թալանել ա ու հիմա մտածի՝ կարա թպրտա՞. կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին». Ն. Փաշինյան

962
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 17:40
«ՀՀ երկրորդ քաղաքի կեսը թալանել ա ու հիմա մտածի՝ կարա թպրտա՞. կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին». Ն. Փաշինյան

Կառավարության հեղինակած «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավորի հարցին՝ արդյոք իրավական կարգավորումները բավարա՞ր են քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր քաղաքական թիմը ձևակերպել է քաղաքական խնդիր, որ ՀՀ-ում քրեական ենթամշակույթի քարոզչությունն ու հերոսացումը պետք է արմատախիլ արվի: Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ ու պատգամավոր, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու ու մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, ուղիղ ասում եմ՝ կպառկցնենք ասֆալտին ու կտանք պատերով բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ ասենք՝ Հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, թե կարա թպրտա. կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին»:

«ՀՀ երկրորդ քաղաքի կեսը թալանել ա ու հիմա մտածի՝ կարա թպրտա՞. կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին». Ն. Փաշինյան