Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Վենետիկում հեղեղումների զոհ է դարձել 2 մարդ

762
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 17:35
Վենետիկում հեղեղումների զոհ է դարձել 2 մարդ

Վենետիկում հեղեղումներից երկու մարդ է մահացել. հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Sky TG24-ն: Մահացածներից մեկը հոսանքահարվել է, երբ փորձել է նկուղում գործի դնել էլեկտրական պոմպերից մեկը:

Նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան Վենետիկում ջուրը բարձրացել է 187 սանտիմետրով, որը հանգեցրել է քաղաքի 80 տոկոսի հեղեղմանը: Սա 1966 թվականից ի վեր խոշորագույն

հեղեղներից է: Դրա հետևանքով խափանվել են հեռախոսային հաղորդակցությունն ու էլեկտրամատակարարումը, հայտնում է ANSA գործակալությունը: Հեղեղվել է նաև Սբ. Մարկոսի տաճարը: Տաճարում ջրի մակարդակը բարձրացել է 1 մետրով: