Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Այս խուլիգանական արարքը նախևառաջ պետք է դատապարտվի Ռուսաստանի իշխանությունների կողմից». Էդուարդ Շարմազանով

516
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 17:00
«Այս խուլիգանական արարքը նախևառաջ պետք է դատապարտվի Ռուսաստանի իշխանությունների կողմից». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Դաշնության Արմավիրի մարզի Դումայի պատգամավորներից մեկը (անունը միտումնավոր չեմ հիշատակում) ներկել է եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշաքարը:

Այս վանդալիստական ակտն արդյունք է հականժդեհական պառանոյիկ քարոզի, որ վերջին շրջանում իրականացվում է մեր դաշնակից ու եղբայրական պետության որոշ շրջանակների կողմից:

Այս խուլիգանական արարքը դատապարտելի է և կարծում եմ՝ նախևառաջ պետք է դատապարտվի հենց Ռուսաստանի իշխանությունների կողմից: Ցանկացած փորձ Նժդեհին ներկայացնել որպես հակառուս և նացիզմի ջատագով, անթույլատրելի է և ստանալու է իր արժանի պատասխանը:

Հ. Գ. «Հայ ցեղակրոնի դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է». Գարեգին Նժդեհ

Հ. Հ. Գ. Հեռու մնացեք Նժդեհից: Նժդեհը մեր ազգի համար հերոս է այնպես, ինչպես ռուսների համար Սուվորովը»: