Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան». Վարդան Ղուկասյան

722
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 13:00
«Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան». Վարդան Ղուկասյան

«Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան: Ամենախելոքն օրենքով գողերն են». նոյեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ է հայտնել Գյումրու նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իշխանությունը պե՞տք է համագործակցի «օրենքով գողերի» հետ:

Նա արձագանքել է նաև Գյումրիի՝ ամենից քրեական քաղաքը լինելու գնահատականներին: «Ոստիկանության ստատիստիկան, որ տալիս էր, ՀՀ ամենաոչկրիմինալ քաղաքը Գյումրի քաղաքն էր, բացեք և ուշադրությամբ նայեք: Ոստիկանությունն այլ բան է ասում, բայց այն մարդիկ, որոնք մեր մահափորձը կազմակերպեցին և դրանից հետո ինձ դիտավորյալ կապեցին այս կրիմինալ աշխարհի հետ, որպեսզի այդ գործը փակվի, դրա մասին պետք է մտածել: Իմ օրոք քաղաքը հանդարտ է եղել»,- պնդեց նախկին քաղաքապետը: