Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բաքվում ընդդիմադիրների ցույցի ժամանակ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել

795
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 12:50
Բաքվում ընդդիմադիրների ցույցի ժամանակ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել

Բաքվի գործադիր իշխանության շենքի մոտակայքում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահներ Սահավաթ Սոլթանլին, Ֆարաջ Քերիմլին և մի խումբ ակտիվիստներ, հայտնում է turan.az-ը:
Ավելի ուշ, ձերբակալվել է Զաքիր Իսմայիլովը, ով տեղեկացրել է լրագրողներին, որ մինչ ակցիայի սկսվելն արդեն ձերբակալվել է 17 ընդդիմադիր:
Ձերբակալվել են նաև մի քանի կանայք, ովքեր այդ պահին հարցազրույց էին տալիս և նշում, որ իրենք ոչ մի օրենք չեն խախտում, այլ օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից: