Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Քլինթոնը չի բացառել, որ կմասնակցի 2020-ի նախագահական ընտրապայքարին

2240
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 12:30
Քլինթոնը չի բացառել, որ կմասնակցի 2020-ի նախագահական ընտրապայքարին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ 2020-ին կրկին կմասնակցի նախագահական ընտրապայքարին: Այդ մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում:
«Ինչպես ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք»,- ասել է Քլինթոնը:
Նա հայտարարել է, որ չի ծրագրել մասնակցել քաղաքական մրցապայքարին, սակայն հավելել է, որ զգում է իր վրա գործադրված մեծ ճնշումը՝ որոշումը փոխելու համար։
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը 2008-ի նախագահության ընտրապայքարում զիջեց իր տեղը Դեմոկրատական կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ Բարաք Օբամային: 2016-ի ընտրապայքարում պարտություն կրեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփից: