«Գևո՛րգ, դու գեյ չես, մի՛ հարձակվիր, մի՛ բացահայտվիր». Ազատ Արշակյան
Հասարակությունն ակտիվորեն քննարկում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած՝ «Ընտանեկան օրենսգրքում նույնասեռականների ու սեռափոխվածների ամուսնությունը գրանցելու արգելք սահմանելու մասին» նախագիծը: Այս առնչությամբ Գերագույն խորհրդի նախին պատգամավոր Ազատ Արշակյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է. «Այդքան աղմկել գեյերի մասի՞ն: Մենք, ըստ երևույթին, բոլորս, կամ իր շրջապատի մարդիկ պետք է ասեին. «Գևո՛րգ, դու գեյ չես, մենք արդեն դրանում համոզվել ենք: Մի՛ պաշտպանվիր, մի՛ արա, մի՛ հարձակվիր, մի՛ բացահայտվիր»: Նրա խոսքով՝ քննարկելու շատ ավելի կարևոր հարցեր կան, սակայն ՀՀ Ազգային ժողովը դուրս է օրակարգից. «Էդ ի՞նչ խոսակցություն է: Ընդհանրապես դրա մասին ինչի՞ եք բարձրաձայնում: Գևորգ, ինչո՞ւ ես դրա մասին բարձրաձայն խոսում, ինչո՞ւ ես քո խոհանոցը բերում, քո պահարանը ինչո՞ւ ես բացում մեր առաջ: Մեր ինչի՞ն է պետք՝ դուք ինչ եք մտածում ձեր/իրար մասին: Ես գիտեմ, որ մեզ չի սպառնում գեյությունը»,- եթերի ընթացքում ընդգծել է նա: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00