«Ով խոսի-չխոսի կոռուպցիայից՝ Նիկոլ Փաշինյանը թող խոսի տանձ ու խնձորից». Միհրան Հակոբյան
«Հայաստանում իշխանությունը կիրառում է ընտրովի արդարադատություն։ Այս ամենով նպատակ է հետապնդվում մարդուն վախեցնել, պատժել, և ասվածի օրինակ է Արսեն Բաբայանի շուրջ կատարվողը»,- «168.TV»-ի եթերում ասել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ նշելով, որ Արսեն Բաբայանի գործը կապված է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, որի հետ կապված՝ իշխանությունը, նրա խոսքով, «կապրիզներ ունի»։ «Փաշինյանը համարում է, որ ինքը լեգիտի՞մ է, երբ իր կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել սեռափոխված մարդու մասին ֆիլմ նկարելու համար»,- ասել է Հակոբյանը։ Խոսելով իշխանության կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին՝ Հակոբյանն ասել է. «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, կնոջ եղբայրը պատգամավոր են, իսկ քավորը կամ սանիկը Իջևանի քաղաքապետի ԺՊ նշանակվեց գործող քաղաքապետին քրգործով հանելուց հետո, նա իրավունք չունի խոսելու կոռուպցիայից։ Այնպես որ, ով խոսի-չխոսի կոռուպցիայից՝ Նիկոլ Փաշինյանը թող խոսի տանձ ու խնձորից»։ Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00