Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Այս ամենը ցույց է տալիս այդ թեմաների ետևում կանգնած մարդկանց». Տիգրան Ուլիխանյան

514
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 00:15
«Այս ամենը ցույց է տալիս այդ թեմաների ետևում կանգնած մարդկանց». Տիգրան Ուլիխանյան

«Տպավորություն կա, որ երբ ասում ենք ԱԺ բարձր ամբիոն, որոշ մարդիկ, որոշ պատգամավորներ այդ բարձրը շփոթում են աշխարհագրության հետ՝ մոռանալով, որ ԱԺ բարձր ամբիոնը բարձր է այնքանով, որքանով բովանդակալից են այդ ամբիոնից հնչող քաղաքական խոսքերը։ Բայց ես քաղաքական խոսքի առատություն չտեսա մեր ընդդիմադիր գործընկերների կողմից»,- Factor TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը։

Նրա խոսքով՝ ամբիոնն օգտագործվում է բովանդակազուրկ, անիմաստ տեքստերի համար. «Դա նշանակում է, որ այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը քաղաքական բովանդակություն չունեին նախընտրական շրջանում, այժմ էլ բարդություններ ունեն քաղաքական բովանդակությամբ լցվելու, և էդ քաղաքական բովանդակության փոխարեն այլ բովանդակություն են լցնում։ Էդ առումով չենք պատրաստվում վեճի բռնվել իրենց առաջարկող վատ օրակարգի հետ»,- ասել է պատգամավորը:

Անդրադառնալով վերջին շրջանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ընթացող բողոքի ակցիաներին՝ Ուլիխանյանն ասել է. «Ընդհանրապես ես կարծում եմ, որ էստեղ գոյություն ունի հարթակի պակաս ուսանողության-պետական իշխանության շփումը պատշաճ կազմակերպելու առումով։ Դա եմ համարում էս ամբողջ տարաձայնությունների հիմնական պատճառը։ Այլ ինչուներ կան։ Մենք մոռանում ենք, որ ՀՀ-ում բարձրագույն կրթությունն ինքնին պարտադիր չէ, և այսօր պարտադրել մի բան, որը ներառվում է բարձրագույն կրթության մեջ՝ հաշվի չառնելով, որ բարձրագույն կրթությունն ինքնին պարտադիր չէ, կարծում եմ, նորից այդ կեղծ օրակարգի թեմաներից է։ Եվ էստեղ շատ կարևոր պատճառաբանություններ կան, որոնք ներկայացվում են, ինչը մեզ ցույց է տալիս էդ թեմաների ներքաշողներին, նրանց հետևում կանգնած մարդկանց, մենք այդ ամենին տիրապետում ենք։ Այսինքն՝ բովանդակային խոսակցության մեջ մտնելու համար իրենք խնդիրներ ունեն, առարկայական բանավեճ վարելու հետ կապված խնդիրներ ունեն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Ընդդիմադիր ուժերը քաղաքական բովանդակություն չունեին նախընտրական շրջանում». Տիգրան Ուլիխանյան