«Հանրապետական հիվանդանոցից գողացան ինձ, տարան դատախազություն». մարտիմեկյան դեպքերի տուժող
Ակտիվիստ, Մարտի 1-ի դեպքերի հետևանքով մի աչքի տեսողությունը կորցրած Անդրանիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժող ջան, մի քիչ ջղայնացած եմ, մի քիչ հիասթափված, բայց պայքարելու եմ մինչև վերջ: Ես չեմ սիրում, որ մարդիկ իրենց էշի տեղ են դնում. 2008 թվականի մարտի 1-ն էր: Ինձ միանգամից տարան Մալայան հիվանդանոց, քանի որ աչքս էր վիրավորվել: Բուժօգնություն ցույց տվեցին ու քանի որ ուղեղի ցնցում և կոտրվածքներ ունեի, տեղափոխվեցի Հանրապետական հիվանդանոց, որպեսզի օգնություն ցույց տան, հետո պետք ա վերադառնայի նորից Մալայանի հիվանդանոց: Բուժվում էի չեմ հիշում ինչքան ժամանակ, բայց հիշում եմ, որ տեղափոխվում էի Մալայան հիվանդանոց, բայց մեր նախկին իշխանության ոստիկանությունը Հանրապետական հիվանդանոցից, բառիս բուն իմաստով, գողացան ինձ, տարան դատախազություն: Չեմ ուզում գրել, թե ինչ դաժան ժամեր, օրեր... կարճ ասած տեղից տարան դատաբժշկի մոտ՝ Հանրապետական հիվանդանոցի բժշկի գրված թղթով, որի մեջ գրված ա, որ ես բողոքում եմ աչքիս տեսողությունից, իսկ մնացած ամեն ինչ լավ է, բայց իրականում ես կորցրել եմ իմ աչքի տեսողությունը ու իրենք պետք ա Մալայան հիվանդանոցի թղթերով ստուգեն, բայց դե իրենք Սերժից հրաման ունեն, և ով իրենց համար շահավետ ցուցմունք կտա, կդառնա ծանր վնասվածք ու ասեմ, որ ինձ դատաբժիշկը չի նայել, այլ ուղղակի թղթերով գրել է: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54