Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հերթական պետական ծրագիրն ուռուցքաբանության ոլորտում». Արսեն Թորոսյան

363
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 22:30
«Հերթական պետական ծրագիրն ուռուցքաբանության ոլորտում». Արսեն Թորոսյան

Հերթական պետական ծրագիրն ուռուցքաբանության ոլորտում, այս անգամ կրծքացեղձի քաղցկեղի բուժման համար։

Կրծքագեղձի քաղցկեղն առաջին տեղն է զբաղեցնում կանանց մոտ հայտնաբերվող քաղցկեղների մեջ։

Ուռուցքաբանության գծով մեր խորհրդատու Հայկուհի Գյոկչյանի հետ երեկ վերջնականացրեցինք մի նոր նախագիծ, որով մյուս տարվանից առողջապահության նախարարությունը գնելու է թանկարժեք թիրախային դեղորայք (քիմիական անվանումը՝ Տրաստուզումաբ, Trastuzumab) նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար։ Նախնական հաշվարկներով՝ այս չափանիշներով տարեկան ընդգրկվելու է մոտ 80 կին, ծրագրի վրա ծախսվելու է տարեկան մոտ 250 մլն դրամ։ Ծրագրի մանրամասները կհրապարակենք գնման մրցույթների իրականացումից հետո։

Հիշեցնեմ, որ քաղցկեղի վիրահատական և ճառագայթային բուժումներն արդեն իսկ կատարվում են պետպատվերի շրջանակներում»։