Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Սրա համար պետք է մինչև անգամ Սահմանադրությունը փոխվի». Գայանե Մելքոմ Մելքոմյան

511
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 01:05
«Սրա համար պետք է մինչև անգամ Սահմանադրությունը փոխվի». Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ավագանու լիազորությունների՝ ներկայիս սահմանափակությունը կառավարման լրջագույն խնդիր է: Ավագանին համայնքի խորհրդարանն է, ավագանու անդամը՝ քաղաքի պատգամավորը, և նրանց լիազորությունները չպետք է այսչափ սահմանափակ լինեն, որ չկարողանան անգամ որոշել, թե, օրինակ, քաղաքի որ զբոսայգիներում կարելի է շներին զբոսանքի հանել, և ամեն փոքր հարցի համար պահանջվի օրենքի փոփոխություն: Սա աբսուրդ է: Ավագանին պետք է իրավասու լինի որոշումներ կայացնելու տեղական ինքնակառավարմանը վերաբերող բոլոր հարցերով, որոնք այլ մարմիններին վերապահված չեն: Սա է տեղական ինքնակառավարման էությունը: Եվ եթե կարիքը կա, սրա համար պետք է մինչև անգամ Սահմանադրությունը փոխվի»: