Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

««Իմ քայլն» էլ, փոխանակ այս նոնսենսի վրա բռնացնի, ընկել է ռազբորկի մեջ». Ստյոպա Սաֆարյան

308
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 20:00
««Իմ քայլն» էլ, փոխանակ այս նոնսենսի վրա բռնացնի, ընկել է ռազբորկի մեջ». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չգիտեի, որ Հայաստանում նույնասեռականները կարող են երեխա որդեգրել ու դա պետք է օրենքով արգելել։ Իսկ Հայաստանում դա թույլատրված չէ, ասել է թե՝ անհնար է։ Հետաքրքիր է, եթե հենց այս պահին ու ապագայում դա հնարավոր չէ, ԲՀԿ-ն այդ ինչն էր արգելում՝ արգելում էր, որ արգելվածն արգելվի՞։ Հայոց օրենսդիր գործունեությունը նորանոր բարձունքներ է գրավում։ Մեկը չկա՞ր ԲՀԿ-ում, որ կանխեր նման նոնսենսը։ Դա նման է նրան, որ մեկն էլ առաջարկի, որ ընտանիք չի կարող կոչվել կին-կին, տղամարդ-տղամարդ միությունը, երբ ՀՀ Սահամանադրությունն ասում է, որ ընտանիքը կին-տղամարդ միությունն է։ Լավ էս կարգի՞։ Իսկ «Իմ քայլն» էլ փոխանակ այս նոնսենսի վրա բռնացնի, ընկել էր ռազբորկի մեջ»: