«Վարույթն իրականացնող մարմինը և դատախազությունը փչացրել են այս գործը». Հովհաննես Խուդոյան
Նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի գործողությունները թույլ են տվել պարբերական ու դիտավորյալ խախտումներ: Դրանք առնչվում են Ռ. Քոչարյանի անձնագրի առգրավմանը, նրա որդիների գույքի վրա կալանք դնելուն, քրեական գործի մասին տվյալներ չտրամադրելուն: Իսկ դատախազ Պետրոս Պետրոսյանը տեղյակ է եղել դրանցից և որևէ քայլ չի կատարել այդ խախտումներն արձանագրելու, վերացնելու ու դրանց հետևանքները շտկելու ուղղությամբ: Մինչդեռ դատախազը քննիչի գործողություններին հետևելու իրավասու պաշտոնյան է: «Վարույթ իրականացնող մարմինը և դատախազությունը փչացրել են այս գործը»,-հայտարարեց Հ. Խուդոյանը: Միջնորդությանը միացան և դատախազ Պ. Պետրոսյանին վարույթից հեռացնելու իրենց միջնորդություն-հիմնավորումները ներկայացրին պաշտպանական խմբի մյուս անդամները: Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատարանների շրջափակումը, որը քրեորեն պատժելի արարք է, արվել է բացառապես այն նպատակով, որ դատարաններն ահաբեկվեն և չկայացնեն այնպիսի միջնորդություններ, որոնք կփոխեն Ռ. Քոչարյանի խափանման միջոցը: Ըստ փաստաբանի՝ իրավասու պաշտոնյա դատախազ Պ. Պետրոսյանն իրավական գնահատական չի տվել դատարանների աշխատանքը խաթարած գործողություններին: Պաշտպանական կողմի մեկ այլ անդամ՝ Ռուբեն Սահակյանը լրացրեց դատախազի կողմից թույլ տված սխալները: Նրա վկայությամբ՝ քրեական գործում բացակայում են մի շարք ցուցմունքներ. «Հայտարարվում է, որ ՍԴ անդամների վրա ճնշումներ են կիրառվել, սակայն այդ հարցով հարցաքննվել է միայն դատավոր Ֆելիքս Թոխյանը, իսկ մնացածը չեն հարցաքննվել: Դրա նպատակը մեկն է՝ ներկայացնել միայն մեղադրական ապացույցները»: Դատական նիստը շարունակվում է: |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18