Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Կասկածո՞ւմ եք»․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

343
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 15:20
«Կասկածո՞ւմ եք»․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միացավ պաշտպանների կողմից դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։ Դանիբեկյանը հարցրեց. «Պարո՛ն Քոչարյան, միանո՞ւմ եք Ձեր պաշտպանների միջնորդությանը»: «Կասկածո՞ւմ եք»,- արձագանքեց Ռ. Քոչարյանը։

Դատավորի մյուս հարցին՝ ցանկանում եք որևէ բան ավելացնե՞լ, Քոչարյանը պատասխանեց․ «Լավ բաներ չեմ ասելու»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Տեսանյութը՝ «Ֆակտոր»-ի