Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Հեղափոխությունն ամենաուժեղ հարվածը հասցրեց հենց այս երիտասարդներին». Գրիգոր Երիցյան

347
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 03:15
«Հեղափոխությունն ամենաուժեղ հարվածը հասցրեց հենց այս երիտասարդներին». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենազզվելի երևույթն ինձ համար եղել և մնում է կուսակցությունների կողմից երիտասարդների օգտագործումը որպես դեկորացիա:

Հեղափոխությունն ամենաուժեղ հարվածը հասցրեց հենց այս երիտասարդներին, ովքեր միջինից ցածր ունակություններով, բայց մեծ ամբիցիաներով ուսխորհուրդներում ու երիտթևերում ժամանակ էին սպանում՝ հույս ունենալով, որ մի պայծառ օր կմոտենան իշխանության կերակրամանին, քաղաքական կարիերա կկառուցեն, չաղ ու բախտավոր կապրեն պետական բյուջեի հաշվին:

Երիտասարդների այս շերտը հեղափոխությունից հետո իրեն խաբված ու օգտագործված է զգում, հավասար պայմաններում չի կարողանում մրցակցել, չգիտի՝ ինչպես առանց հովանավորչության կառուցի իր սեփական ապագան: Ու բողոքի արհեստական ակցիաներում այս երիտասարդներին որպես գործիք օգտագործելը ևս մի հարված է նրանց առանց այն էլ ընկած ինքնագնահատականին: Շատ եմ ցավում»: