Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.

Դատարանը քննում է Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ու դատախազին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը

122
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 14:15
Դատարանը քննում է Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ու դատախազին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը

Նոյեմբերի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստին պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ու մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկավ: Ըստ փաստաբանի՝ վերջին մի քանի նիստերի վճիռները և դրանցից հետո պաշտպաններին հասանելի դարձած տեղեկատվությունը հիմք են տվել նման միջնորդությամբ հանդես գալու:

«Գրավ կիրառելու մերժումները ոչ թե փաստական հիմքերով են, այլ իրավական պատճառաբանությամբ: Դատարանն արձանագրել է, որ գրավի ինստիտուտը երաշխիք չէ խոչընդոտելու հիմքի առկայության պայմաններում»,- նշեց պաշտպանը: Նրան միացան նաև պաշտպանական խմբի մյուս անդամները՝ Արամ Վարդևանյանը, Ռուբեն Սահակյանն ու Հայկ Ալումյանը: Ինչպես հիշեցրեց Հ.Ալումյանը, հենց դատավոր Աննա Դանիբեկյանն է ավելի վաղ այլ գործով քննությանը խոչընդոտելու վտանգի առկայության դեպքում գրավ կիրառել՝ հղում անելով Եվրոպական կոնվենցիային:

«Դուք երկակի մոտեցում եք դրսևորում այս դեպքում, որովհետև ամբաստանյալը Ռ.Քոչարյանն է»,- ասաց նա:

Այժմ խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնում տուժող կողմերի ներկայացուցիչները: