Google-ը մասնակցել է բժշկական գաղտնի տվյալների հավաքագրման նախագծին․ WSJ
![]() Google ընկերությունն ավելի քան մեկ տարի ներգրավված է եղել մի նախագծում, որի շրջանակներում հավաքագրել է ԱՄՆ 21 նահանգում բնակվող քաղաքացիների բժշկական տվյալները։ Խոսքը միլիոնավոր ամերիկացիների տվյալների մասին է, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Հրապարակման համաձայն, Google-ը Ascension բժշկական կազմակերպության հետ համատեղ (այն միավորում է 2,6 հազար հիվանդանոց և այլ բժշկական հաստատություն), սկսել են նախագիծ, որը կոչվում է Project Nightingale: Որպես այս նախաձեռնության մաս, Google-ը տրամադրել է թեստերի արդյունքները, ախտորոշումները, հոսպիտալացման և բժշկական պատմությունը, հիվանդների անունները և ծննդյան ամսաթվերը: Հրապարակման համաձայն, տվյալների նման ծավալը անհրաժեշտ է եղել, որպեսզի Google-ը մշակի նոր ծրագիր, որի միջոցով հիվանդներին կառաջարկի շտկումներ կատարել բուժման ժամանակ: Պարբերականը նշում է, որ Google-ի առնվազն 150 աշխատակից օգտվել է հիվանդների մասին տեղեկություններից: Միևնույն ժամանակ, ոչ հիվանդները, ոչ բժշկական անձնակազմը տեղյակ չի եղել, որ իրենց տվյալները փոխանցվել են երրորդ անձանց: Ընկերությունները տարածել են մամլո հաղորդագրություն, համաձայն որոնց նրանք ոչ մի օրենք չեն խախտել, և հիվանդների տվյալները խիստ պաշտպանված են: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
