Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պարո՛ն Աղազարյան, ֆիդայիներն են եղել, որ թուրքի մաման լացացրել են». Սասուն Միքայելյան

458
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 11:10
«Պարո՛ն Աղազարյան, ֆիդայիներն են եղել, որ թուրքի մաման լացացրել են». Սասուն Միքայելյան

«Ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիր ունեցանք, երբ մեր հայրենակիցներն ուզում էին օգնել ռազմատեխնիկայով ու բարդ իրավիճակում էին հայտնվում մաքսակետերում, մարդկանցից ԱԱՀ էին պահանջում այն դեպքում, երբ վերջին կոպեկով փորձում էին օգնել բանակին: Հաշվի առնելով դա՝ նախագիծ ենք ներկայացնում, որտեղ հստակեցված է մեխանիզմը, որի միջոցով կարող ենք ռազմական տեխնիկա ներկրել»,- ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Իմ քայլից» Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Եկել են ժամանակներ, որ պետք է ձերբազատվենք նյու-ֆիդայականությունից... Եթե սահմանի վրա դեպքեր են լինում, զինվորը հետ ա նայում մի պահ, տեսնում ա՝ մեկը մի հատ տուշոնկա բերեց, մյուսը՝ հացուկալբաս, կասի՝ բա պետությունն ո՞ւր ա»:

«Պարոն Աղազարյան, ֆիդայիներն են եղել, որ թուրքի մաման լացացրել են, պետք չէ այդպես խոսել»,- արձագանքեց նույն խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հարկային օրենսգրքում լրացում կատարելու նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցը ևս չընդունվեց: