Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մեքսիկան ապաստան է տրամադրել Բոլիվիայի նախկին նախագահին

2243
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 11:25
Մեքսիկան ապաստան է տրամադրել Բոլիվիայի նախկին նախագահին

Մեքսիկայի իշխանությունները ապաստան են տրամադրել Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին։ Այս մասին Twitter-ում հայտնել է այս երկրի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը, փոխանցում է Корреспондент-ը:

Իր հերթին, Մորալեսը հայտարարել է, որ հեռանում է երկրից, սակայն մտադիր է վերադառնալ «ավելի մեծ ուժով և եռանդով»:

«Քույրեր և եղբայրներ, ես մեկնում եմ Մեքսիկա՝ շնորհիվ այս եղբայրական ժողովրդի կառավարության, որն ինձ ապաստան է տվել՝ փրկելով իմ կյանքը»,- Twitter-ում գրել է Մորալեսը: