Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

226
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 09:50
Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունը հագեցած օրակարգի պատճառով այս քառօրյայում ավարտին չհասցնելու դեպքում իշխող թիմը նախատեսում է դա եզրագծին հասցնել հաջորդ շաբաթ՝ քննարկումը շարունակելով:

Մինչեւ փակ գաղտնի ընտրությունը պատգամավորները պետք է լսեն հանձնաժողովի 5 անդամներին, որոնք պետք է իրենց ծրագրային մոտեցումները ներկայացնեն, պատասխանեն պատգամավորների հարցերին: Իշխանություններին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մտահոգում է «Բյուջե-2020»-ի քվեարկությունը, որովհետև մինչև օրս ընդդիմադիրները դիրքորոշում չեն հայտնել, թե ինչպես են քվեարկելու փաստաթղթին»:

Մանրամասները՝ թերթի համարում: