Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վարչապետից հրահանգ է իջեցվել բոլորին՝ Ամանորը նշել Հայաստանում. «Հրապարակ»

233
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 09:45
Վարչապետից հրահանգ է իջեցվել բոլորին՝ Ամանորը նշել Հայաստանում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ամանորը մոտենում է, մարդիկ արդեն ծրագրում են, թե որտեղ և ինչպես են նշելու տոները։ Գաղտնիք չէ, որ Նոր տարին ոմանք նշում են արտերկրում, եւ այդ ավանդույթն արմատացել է վերջին տարիներին։ Մենք տեղեկացանք, որ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում։ Դա վերաբերում է ե՛ւ պաշտոնյաներին, ե՛ւ պատգամավորներին։ Եվ քանի որ անցած տարի այս հրահանգը խախտած երկու պաշտոնյա զրկվեցին պաշտոնից՝ միայն Ամանորին Հայաստանից բացակայելու պատճառով, այս տարի վարչապետի հրահանգը չկատարել ոչ մեկը չի համարձակվի»։

Մանրամասները՝ թերթի համարում: