Սահմռկեցուցիչ մանրամասներ՝ սիրուհուն մասնատած դասախոսի գործողություններից
Նոյեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը ցնցել է ողջ Ռուսաստանը: Ըստ հետաքննության տվյալների՝ պատմական գիտությունների դոկտոր Օլեգ Սոկոլովը գնդակահարել ու սպանել է իր 24-ամյա կենակցուհուն՝ Կրասնոդարից եկած Անաստասիա Եշչենկոյին, ապա դին թաքցնելու նպատակով մասնատել: Մասնատելու ընթացքում սիրտը չի դիմացել, սկսել է խմել՝ գործն ավարտին հասցնելու համար: Նույն օրն առավոտյան Մոյկա գետից հանել են խեղդվող տղամարդու ու մի պայուսակ՝ կնոջ ձեռքերով ու տրավմատիկ ատրճանակով: Պարզվել է, որ սպանությունից հետո դոցենտը ցանկացել է մասնատել ու թաքցնել դին, բայց երբ ձեռքերով պայուսակը ջուրն է նետել, այն մնացել է ջրի երեսին, ինքը կռացել է, որ սուզի ջրի մեջ, բայց հայտնվել է գետում ու օգնություն կանչել: Աղջկա մարմնի մյուս մասերը հայտնաբերվել են Սոկոլովի տանը: Ըստ տեղեկությունների՝ ՌԴ-ում հայտնի պատմաբանն ու ասպիրանտուհին միասին են ապրել որպես զուգընկերներ, նրանք մի քանի համատեղ գիտական աշխատանք են գրել: Իր մեղայականում դոցենտը պատմել է, թե վերջին շրջանում հրեշտակ թվացող աղջիկը վերածվել էր «հեքիաթների չար կախարդի», իսկ սպանության պահին ինքը եղել է զայրույթի նոպայի մեջ ու ցավում է տեղի ունեցածի համար: Հարցաքննության ժամանակ Պետերբուրգի համալսարանի դոցենտն անգամ արտասվել է: Նա նաև պատմել է, որ մտադիր է եղել տեղի ունեցածից հետո հրապարակավ հրաժեշտ տալ կյանքին՝ ինքնասպանություն գործելով Պետրոպավլովսկի ամրոցում՝ Նապոլեոնի մունդիրը հագին: Նա այժմ ձերբակալված է, Պետերբուրգի համալսարանը նրան հեռացրել է աշխատանքից: Սպաված աղջկա եղբայրն էլ իր հերթին պատմել է, որ նոյեմբերի 7-ի երեկոյան քույրը զանգահարել է իրեն լացելով ու պատմել, որ Սոկոլովն իրեն արգելել է գնալ ընկերների հետ երեկույթի, խանդել է, վիրավորել, ասել, որ ինքն անշնորհակալ է, վեճի ժամանակ հարվածել է: Քույրը եղբորը պատմել է, որ ինքը տնից դուրս է եկել, բայց դեռ պետք է ետ գնա իրերի ետևից ու հեռանա Սոկոլովից: Սակայն երբ ետ է վերադարձել, վեճը շարունավել է, ինչին էլ հետևել է դաժան սպանությունը: Ըստ որոշ աղբյուրների՝ վերջին տարիներին Սոկոլովը հաճախ է հարբեցողության ու ագրեսիայի նոպաներ ունեցել, անգամ Իսպանիայում պատմական բեմականացման ժամանակ, որին նա ներկա է եղել որպես հյուր, այնքան է հարբել, որ սպանել է ձիուն: Նրան ճանաչողները գրում են, որ նա կարծես երկու մարդ լիներ՝ հիանալի պատմաբան և անտանելի հարբեցող: |
Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը
15910:48Արագածոտնում թոռը պապին կախված է գտել
380Երեկ, 21:30Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը
479Երեկ, 16:06Զոհ և վիրավորներ՝ Սիսիան-Սառնակունք ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով (լուսանկար)
480Երեկ, 12:18Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
411Երեկ, 11:00Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել
673Երեկ, 10:36